«Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան
ներկայացուցչությունն իրականացնում է
«Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում
Հայաստանում» (SAFER)
նախաձեռնությունը։
Նախաձեռնությունն ուղղված է ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում աջակցելու
խոցելի և կին գլխավոր ունեցող
տնային տնտեսություններին՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող
էներգիայի լուծումների
ուղղությամբ՝ դրանով նվազեցնելով էներգիայի համար կատարվող ֆինանսական ծախսերը, ինչպես նաև
կլիմայի կայունությունը՝
վառելափայտի, գոմաղբի և այլ վառելիքի սպառումը կրճատելու միջոցով: Նախաձեռնության շրջանակներում
իրազեկության բարձրացման
միջոցառումներ կիրականացվեն 20,000 բնակչի համար, իսկ 300 տնային տնտեսություններին կտրամադրվի
ներդրումային աջակցություն
էներգաարդյունավետության և/կամ վերականգնվող էներգիայի ուղղությամբ:
SAFER նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության
համաֆինանսավորմամբ իրականացվող
«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)
ծրագրի շրջանակում, որն
իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Օգուտ 1
Էներգիայի և վառելիքի ծախսի էական նվազում՝ ապահովելով կայուն խնայողություն ընտանեկան բյուջեի համար:
Օգուտ 2
Անվտանգ, հարմարավետ և ժամանակակից բնակելի պայմաններ՝ էներգաարդյունավետ լուծումների կիրառման միջոցով:
Օգուտ 3
Երկարաժամկետ ներդրում ընտանիքի ապագայի մեջ՝ մաքուր միջավայրի և բնության պահպանությամբ:
Լրացրեք էջում դրված դիմում-հայտի ձևը և ուղարկեք:
Եթե Ձեր դիմումը հաստատվում է, թիմը կապ է հաստատում Ձեզ հետ։
Էներգետիկ աուդիտորն այցելում է Ձեր տուն և իրականացնում է տան ջերմային կորուստների գնահատում: Առաջարկում է էներգաարդյունավետ միջոցառման տեսակը:
Առաջարկվող ցանկից ընտրում եք մատակարարին: Վճարում եք համաֆինանսավորման չափը և սկսվում են աշխատանքները։
Կատարվում է իրականացված աշխատանքների տեխնիկական վերահսկողություն:
Հարգելի' դիմորդ, տեղեկացնում ենք, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է։ Այժմ ստացված հայտերի մշակման և փաստաթղթերի հավաքագրման փուլն է, որի ընթացքում բոլոր դիմորդները կստանան ծանուցումներ` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու մասին։ Հաշվի առնելով, որ հայտերը սպասվածից շատ ավելին են, գործընթացը կտևի ավելի երկար։
Շահառու դառնալու համար կարող են դիմել կին գլխավոր ունեցող այն
տնային տնտեսությունները , որտեղ չափահաս մշտական բնակվող
կինը տնային տնտեսության անդամների կողմից նշանակված է որպես տնային տնտեսության գլխավոր և ունի
որոշումներ կայացնելու
պատասխանատվություն։
Դիմել կարող են միայն այն տնային տնտեսությունները, որոնք ջեռուցման հիմնական միջոց օգտագործում
են վառելափայտ կամ աթար. վառարան օգտագործող են։
Դիմորդ տնային տնտեսությունները պետք է նաև համապատասխանեն ստորև նշված խոցելիության մեկից ավելի
չափանիշներին։
Գործում է համաֆինանսավորման պայման՝ ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում պահանջվող ներդրման ընդհանուր արժեքից (բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների)։
Սեղմեք հաշվարկելու համար
SAFER նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի մարզերում խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումների իրականացմանը, որը կնվազեցնի ընտանիքի էներգետիկ ծախսերը, կբարձրացնի ընտանիքի էներգետիկ դիմակայունությունը, կխթանի շրջակա միջավայրի պահպանությունը, կամրապնդի կանանց դերը որպես կայուն փոփոխությունների հիմնական շարժիչ ուժ։
Շահառու դառնալու համար կարող են դիմել կին գլխավոր ունեցող այն տնային տնտեսությունները, որտեղ չափահաս
մշտական բնակվող
կինը տնային տնտեսության անդամների կողմից նշանակված է որպես տնային տնտեսության գլխավոր և ունի
որոշումներ կայացնելու
պատասխանատվություն։ Դիմորդ տնային տնտեսությունները պետք է նաև համապատասխանեն ստորև նշված
խոցելիության մեկից ավելի
չափանիշներին։
նախաձեռնության շրջանակում տրամադրում է ֆինանսական աջակցություն՝
- տների ջերմամեկուսացման,
- արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման,
- արևային ջրատաքացուցիչի տեղադրման,
- էներգաարդյունավետ վառարանի տրամադրում (այս աջակցության համար համաֆինանսավորում չի պահանջվում)։
Նախաձեռնության շրջանակում ընտրվելու են 300 խոցելի և կին գլխավոր ունեցող ընտանիքներ թիրախային 4 մարզերից` Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ և Շիրակ:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս էջում տեղադրված դիմում-հայտը:
Այո, շահառուն մատակարարին վճարում է համաֆինանսավորման չափը, մնացած մասը` որպես աջակցություն վճարվում է նախաձեռնությունն իրականացնող կազմակերպության կողմից։
Շահառուներն ընտրվում են դիմում-հայտերի և փաստաթղթերի հիման վրա՝ ըստ նախաձեռնության չափանիշների համապատասխանության։
Դիմումների դիտարկումից հետո ծրագրի թիմը կապ կհաստատի ընտրված շահառուների հետ և կտեղեկացնի հաջորդիվ քայլերի մասին։
Կոնտակտային տվյալները նշված են էջի ներքևի հատվածում, ըստ մարզերի կարող եք դիմել համապատասխան կառույցներին։ Ներկայացված են քաղաքացիների սպասարկման գրասենյակների, ՀԿ-ների հասցեներ, որտեղ կարող եք ստանալ տեխնիկական աջակցություն։
Էներգետիկ աուդիտը հնարավորություն է տալիս պարզել էներգետիկ կորուստների հիմնական աղբյուրները եւ ընտրել արդյունավետ էներգախնայողական միջոցառումներ։
Տեխնիկական աջակցության հասցեներ Գեղարքունիքում
Տեխնիկական աջակցության հասցեներ Սյունիքում
Տեխնիկական աջակցության հասցեներ Շիրակում
Տեխնիկական աջակցության հասցեներ Տավուշում
հասցե` ք. Երևան, Հանրապետության 59
հեռ. +374 77 69 74 74 (Viber, WhatsApp)
(զանգահարել Երկ.-Ուրբ. 10:00-17:00)
էլ. փոստ` safer.armenia@gmail.com